26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամիրյանի հյուրանոցը. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եւ հիմա այդ գործարքից ստաց­ված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է, թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հե­ռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար:

Օրաթերթը տեղեկությունը փոր­ձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան՝ Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նպատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պա­տասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»:

Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է, թե մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենեւին էլ զարմանալի չպիտի թվա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ