Երազել էլ չէի կարող. Մխիթարյանի խոստովանությունը. Ժամանակ
«Աիսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթսսիյանը «Four Four Two» ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է դառնալ իի ներկայիս թիմի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Երբ լսեցի «Արսենալի» հետ գործարքի մասին, ասացի՝ այո: Ես ինքս էի ուզում անել դա: «Արսենալ» տեղափոխվելու համար երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարեւոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլին: Ես միացա «Արսենալին», քանի որ Վենգերն էր այդպես ցանկանում, ոչ էլ ուզում էր ազատվել Սանչեսից: Մենք տարբեր բնավորություններով, տարբեր ֆուտբոլիստներ ենք:
Ես ամեն ինչ անելու եմ ակումբի համար: Ուզում եմ իմ անունը թողնել «Արսենալի» պատմության մեջ եւ դառնալ լեգենդար ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է Մխիթարյանը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: