Քաղաքացիները գոհ են Արմեն Ամիրյանի աշխատանքից․ «GALLUP International association»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց՝ հասարակության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս՝ ՀՀ նախարարներից հանրությունն ամենաբարձր գնահատանքին արժանացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Ընդգծենք՝ հարցումներն անցկացվել են մարտի 20-30-ը 1120 քաղաքացու շրջանում։ Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ։
Հանրության բարձր գնահատականին է արժանացել նաև Արտակարգ իրավիճակների ու Պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վիգեն Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքը և ՀՅԴ-ական նախարարների գործունեությունը։
Ընդգծենք՝ նախարարներից ամենացածր գնահատականին արժանացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։