26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքս իմ մեջ զարմանք ապրելով, ասացի, թե, Տե՛ր, սո՛ւտ է ամեն մարդ

Ես հավատացի՛ և ա՛յդ պատճառով խոսեցի խոսքն իմ և խոնարհվեցի այնքան, որ չկար խոնարհման այլ չափ: Եվ ինքս իմ մեջ զարմանք ապրելով, ասացի, թե, Տե՛ր, սո՛ւտ է ամեն մարդ: Եվ մարդն ի՞նչ պիտի փոխարենը տա իր Տիրոջն՝ Աստծու՛ն, ի՞նչ պիտի ես տամ այն ամենի տեղ, որ Նա՛ պարգևեց: Փրկության բաժակն Իր վերցնելով՝ Նրա Անվանը աղոթք կարդացի: Իմ աղոթքները Տիրոջս ուղղված պիտի մատուցեմ՝ կանգնելով առջևն Իր ժողովրդի: Եվ պատվակա՛ն է մեր Տիրոջ առջև մահն Իր սրբերի, օ, Տե՛ր իմ Աստված, ես ծառա՛ն եմ Քո, աղախնի՛դ որդին:

Իմ կապանքները Դո՛ւ կտրատեցիր և պիտի ինքս էլ՝ օրհնությա՛ն ընծա մատուցանեմ Քեզ, Տիրոջս Անվանը սաղմոսներ կարդամ: Իմ աղոթքները Տիրոջս ուղղված պիտի մատուցեմ՝ կանգնելով առջևն Իր ժողովրդի, և Տիրոջս Տան գավիթների մեջ ու նաև քո մեջ, ո՜վ Երուսաղեմ:

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ