26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է՝ չեն վստահում Փաշինյանին. Հրապարակ

«Հանուն Հայաստան պետության ճակա­տում» սկսել են թերահավատորեն վերա­բերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համա­գործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին եւ համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում: Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանպարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակ­ցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկ­ներով: Խնդրո առարկան բռնություն չկի­րառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է:

Մինչդեռ, թերթի տեղեկություններով, դրա­նից օրեր առաջ Փաշինյանի հետ հան­դիպման ժամանակ «Հանուն Հայաստան պետության ճակատը» նրան վստահեցրել է, որ մարտի 30-ի հանրահավաքում հար­թակից կհնչեցնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը: «Այդպես էլ եղավ, հանրահավաքի ժամանակ ասացինք, որ մենք դեմ ենք բռնությանը, որ բռնություն կիրառողն իշխանությունն է»,- ասաց թերթի աղբյուրը:

«Սակայն 1 օր անց Փաշինյանը հայտարա­րեց, թե տարբեր հայտարարություններ են հնչում: Իսկ հիմա էլ նոր պահանջ են առաջ բաշում, թե բռնությանը բռնությամբ չպիտի պատասխանենք: Սա արդեն մանկական խաղ է հիշեցնում»: Այդուհանդերձ, ճակա­տում դեռ չեն հանձնվում եւ կշարունակեն բանակցությունները «ՔՊ»-ի հետ, քանի որ կարծում են՝ միայն համատեղ պայքա­րով է հնարավոր ժողովրդին ոտքի հանել.

«Անջատ գործելը, չմիավորվելը ձեռնտու են միայն իշխանություններին»: Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ բանակցություններ են ընթացել «Հանուն Հայաստան պետու­թյան ճակատի» եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ, շատերն են համաձայնել Սերժ Սարգ­սյանի դեմ համատեղ պայքարին, բայց չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ», երբ իրավիճակը թեժանա, կհայտնեն իրենց աջակցության մասին: Իսկ ապրիլի 9-ին ճակատն ու «Սերժիր Սերժին» նախա­ձեռնությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ