26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան կթարմացնի ղարաբաղյան պահանջները, ինչի է պատրաստ Պուտինը . 168 Ժամ

«Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն Էլ ունեցել են բարդություններ: Բայց Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եվրասիական և ՀԱՊԿ շրջանակում գործընկերը:

Ռուսաստանը գնահատում է իր բարեկամներին, և ցանկացած հարց կլուծվի հօգուտ բարեկամության»,- այս մասին է ասել ռուս թուրքագետ Վիկտոր ևադեին Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին Անկարայում Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ էրդողանի միջև կայացած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններին:

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն էլ նշել է, որ Թուրքիան գուցե փորձի օգտվել «Սկրիպալի գործով» արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված՝ Ռուսաստանի համար տհաճ իրադրությունից, համոզված լինելով, որ Ռուսաստանը Թուրքիայի որևէ պահանջ չի մերժի:

Մալաշենկոն չի բացառել, որ քննարկումները և Թուրքիայի հավակնությունները հասնեն Ղարաբաղում ադրբեջանամետ լուծման: «Բայց կարծում եմ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին: Ռուսաստանը փորձել է մշտապես տարածաշրջանում իր դիվանագիտական և ռազմական ներկայությամբ կանխել պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարը, ինչն արեց նաև վերջերս:

Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ պատերազմը, ոչ էլ բարեկամների հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ Դարաբաղյան թեմատիկան այն կարևորությունը չունի Թուրքիայի համար ներկայումս, որպեսզի էրդողանը համաձայնության չգա Պուտինի հետ»,- ասել է Մալաշենկոն:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ