26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ. Շան ձագերին ուզում են թունավորել

Ապրիլի 4-ին թափառող կենդանիների համաշխարհային օրը, «Դինգո» թիմը հերթական անգամ ահազանգել է մարդկային դաժանության եւս մեկ դեպքի մասին, հաղորդում է Econews.am-ը: 

«Սոս վիճակ է: էս ձագերին ուզում են թույնեն, մի օր ժամանակ ունեմ, որ վերցնեմ: Ո՞վ կարող է ժամանակավոր ձագուկ պահի, որ շուտ որդեգրման տանք»,- գրում է «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշյանը:

Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ կենդանիները գտնվում են Վրացական փողոցի բակերից մեկում: «Տարածքում մի ծալապակաս մարդ կա: Մեկ Յունիգրաֆ է զանգում, որն արդեն հրաժարվում է տանել շներին՝ ասելով որ այս ձագերին մենք գալու ենք տանենք տեղավորենք, համբերե՛ք մի քանի օր: Այդ մարդը նույնը շարունակում է: Այսօր նորից զանգել էր ինձ: Մի քանի օր առաջ ես նրան փորձեցի բացատրեմ, որ համբերի մինչեւ մայրիկին տանենք ստերջացնենք, ձագերին էլ տերեր գտնենք: Այսօր արդեն զանգեց կոպիտ հայհոյանքներով… ասում եմ՝ ինչո՞վ են նրանք խանգարում՝ ձեր ուտելիքն են ուտո՞ւմ այդ ձագերը»:

Նշենք, որ «Դինգո» թիմը, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ հսկայական աշխատանք են կատարում ՀՀ-ում թափառող կենդանիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս դեպքում եւս նրանց անհրաժեշտ է օգնություն, եւ թիմը կոչ է անում քաղաքացիներին չլինել անտարբեր:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Մարդկանց, տարբեր պետական եւ ոչ պետական կառույցների կողմից կենդանիների նկատմամաբ շարունակվում է դրսեւորվել դաժան վերաբերմունք, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Խնդիրն այդպես էլ կմնա չլուծված, քանի դեռ ՀՀ-ում բացակայում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրական ակտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ