19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլի 4-ին ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ, Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարապի լճին հարող տարածքում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն կգործի ապրիլի 4-ին և 5-ին, ժամը՝ 10:00-19:00-ը:

Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ –ների ներկայացուցիչները:

Կարևորելով բարեգործական ցուցահանդեսների կազմակերպումը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, հարստանում է տեսականին, և «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառները դառնում են մեր հայրենակիցների ինտեգրման խորհրդանիշ:

—–

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ