24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ