Աղջիկը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, իսկ մայրը` տուն ունենալ
«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալիպատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին:
Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք աղջիկների «Գյումրի» ֆուտբոլային թիմի առաջատար խաղացող Օքսանայի և նրա ընտանիքիապրելակերպի մասին պատմող տեսանյութ: Նրանք երկուսով՝ մայր ու աղջիկ, բնակվում են Գյումրու ծայրամասերից մեկում, Ախուրյան գետի ափին,կիսախարխուլ դոմիկում: Մայրը հազարավոր այլ գյումրեցիների նման մշտական աշխատանք չունի: Հիմնականում ամռան ամիսներին աշխատում է մոտակաանասնապահների մոտ: Նրանք տնակը տեղադրել են գետափնյա սարալանջին, ապա աղյուսապատել են, սակայն այդ տարածքներում մշտական սողանքներիպատճառով տնակի պատերին խորը ճաքեր են առաջացել, և դրանք ամեն պահ հնարավոր է փլվեն: Օքսանան «Թռչունյան տուն» հատուկ խնամքի կենտրոնի սանէ և երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալու մասին, իսկ մայրը, բնականաբար, տուն ունենալու: