29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից,  թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաև, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարակններ և սահմանել ժամկետ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ