29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սթրեսի մեջ են. Հրապարակ

Կարող ենք ասել, որ օրերս Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո բացված «Ալեքսանդր» հյուրանոցը Ներդրողների ակումբի հերթական քայլերից է, քանզի ներդրողը՝ Սերգեյ Համբարձումյանը, համարվում Է Ներդրողների ակումբի ան­դամ:

«Ոչ, մենք դրա հետ կապ չունենք, մեր ակումբը դեռ փայատերեր չունի, մեր ծրագրերը երկարատեւ են, աշխատանք­ներն այս պահին նախապատրաստական փուլում են, չնայած այս մեկ տարվա ընթացքում արդեն իսկ հաղթահարել ենք Սամվել Կարապետյանի խոստացած մեկ միլիարդի շեմը»,- հարցին ի պատաս­խան՝ ասաց Սամվել Կարապետյանի հիմնադրած Հայաստանի ներդրողների ակումբ փակ-ոչ հրապարակային-պայմանագրային ներդրումային ֆոնդի հայաստանյան պատասխանատուն:

Պարզվում Է՝ կառավարության ժամանակներ առաջ ներկայացրած ներդրումային ֆոնդի ան­դամների ցանկը՝ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներից բաղկացած, եղել է ոչ ֆորմալ (ֆորմալը վերը նշված ֆոնդն է), որի շուրջ բավականին տարակար­ծություններ կան. անդամներից շատերն իրենք են հրաժարվում, իսկ Ռոբսոնի՝ Ռուբեն Թաթուլյանի դեպքում էլ կա­ռավարությունը «հրաժարվեց» նրանից՝ հայտնի պատճառներով: «Խնդիրն այլ տեղ է, ռուսաստանցի շատ գործա­րարներ կարծում էին, որ վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը, բայց երբ հասկացան, որ Սերժ Սարգսյանն է գնում վարչապետության, գործարարներն առանձնապես չեն ցանկա­նում գործ ունենալ այդ ակումբի հետ եւ պրեզենտացիաներին հրավիրում են Սերժ Սարգսյանին, անգամ Սամվել Կա­րապետյանին չեն հրավիրում»,- ասաց կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ