Երեխաներին ժելեներ ու ներկած, գունավոր կոնֆետներ տալուց առաջ իմացե՛ք դրանց բացասական կողմերի մասին /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նշեց՝ երբ երեխաներին տալիս են ժելեներ, ներկած կոնֆետներ, պետք է գիտակցեն՝ դրանք բավական վտանգավոր են։
«Այդ քաղցրավենիքները քիմիական ծագում ունեն և երեխայի նյարդային համակարգի վրա ազդեցություն են ունենում, քիմիական ծագում ունեցող մթերքներ են»,-ասաց բանախոսը։
Վերջինս անդրադարձավ նաև տրանս–ճարպաթթուներին։
«Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է դա և ինչով է տարբերվում հիդրոգենացված ճարպերից: Ես խանութներում ուշադրություն եմ դարձրել․ բուսական ծագման սերուցքներում օգտագործվում է հիդրոգենացված ճարպը: Մարդը օրական չորս գրամ տրանս–ճարպաթթու է ստանում և մեկ պաղպաղակ ուտելով, այսինքն՝ դրա լիմիտը արդեն գերազանցում եք, և դրան զուգահեռ կարող է օգտագործվել պանիր, ֆրի, չիպս, հրուշակեղենային արտադրանք, բլիթներ։ այս խնդիրը այժմ ԵՏՄ ուշադրության կենտրոնում է»-ասաց Դավիթ Պիպոյանը։