26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Օսկանյանի արածը մի կողմից ամոթ և ողբերգություն է, մյուս կողմից` սովորական ապերախտություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան էջում գրել է.

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, օգտվելով Ֆեյսբուքի հարթակից, տեղեկացնում է, որ դասախոսությունների շարքով հանդես է գալիս ամերիկյան առաջատար համալսարաններում: Տեքստի տոնից զգացվում է, որ գոհ ու երջանիկ է իր առօրյայից: Դե բա իհարկե, երբ պաշտոն ուներ, այս երկիրը երկիր է, այստեղ կարելի էր ապրել, ավելին` օր առաջ այս երկիրը փրկության կարիք ուներ, բայց մի պայմանով` Օսկանյանն ու իր նմանները պետք է փրկեն ու պաշտոն ունենան: Սա պարտադիր պայման է: 2 տարի ԱԳՆ-ում վարչության պետ, 4 տարի ԱԳ նախարարի տեղակալ, 10 տարի ԱԳ նախարար, հետո էլ՝ 5 տարի ԱԺ պատգամավոր… Պատկերացնու՞մ եք, կայացման ճանապարհին գտնվող պետության համար ի՞նչ ահռելի կուտակված դիվանագիտական, քաղաքագիտական ու քաղաքական փորձի մասին է խոսքը:

Եվ այդ կուտակված փորձն ու գիտելիքը պետք է փոխանցել ամերիկացի ուսանողներին: Դե մեր համալսարաններում քաղաքագիտություն և դիվանագիտություն սովորողները արժան չեն, երրորդ սորտի մարդ են: Մերոնք հո ամերիկյան աշխարհահռչակ համալսարաններում չե՞ն սովորում, որ Օսկանյանի տրամաչափի մարդիկ լայաղ անեն, իրենց համալսարաններում պրոֆեսորի հաստիք ստանձնեն ու դասավանդեն: Հասկանո՞ւմ եք, որ երրորդ հանրապետության դիվանագիտության ստեղծման ու կայացման ժամանակ առանցքային պաշտոն ունեցող մարդն այդ ողջ պատմությունն ու գիտելիքը, նրբություններն ու գաղտնիքները հարմար չի գտնում պատմել, փոխանցել ու սովորեցնել այն պետության ուսանողներին, այն պետության ապագա դիվանագետներին ու քաղաքագետներին, որին ծառայել է, որի հարկատուից աշխատավարձ է ստացել: Մի կողմից սա ամոթ և ողբերգություն է, մյուս կողմից` սովորական ապերախտություն, խոպանչու հոգեբանություն…

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ