Կլիմայական փոփոխությունների հետևանքները շտկելու համար ՀՀ-ին մեծ գումարներ են հատկացվել
«ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների ազդեցության նվազեցմանն ուղղված և այլ ծրագրերով ընդհանուր առմամբ Հայաստանին է փոխանցվել մոտ 40 մլն դոլար։
1995-2012 թթ․ ընկած ժամանակահատվածում 14 մլն 250 հազար դոլար է տրվել Հայաստանին, 2013-2015թթ` 4.854 մլն դոլար, 2016-2020 թվականների համար էլ մոտ 19 մլն դոլար․ այս գումարները հատկացվել են ՀՀ-ին կլիմայական փոփոխությունների հետևանքները շտկելու համար․ ինչպես տեսնում ենք, ոչ մի բան էլ չի արվել», – այսօր լրագրողների հետ հանդօպման ընթաքում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Ըստ Ադամյանի՝ ՀՀ-ում շրջակա միջավայրերի պահպանության հարցերին ամենևին լուրջ չեն վերաբերում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ բնապահպան Կարինե Փանոսյանն էլ իր հերթին նշեց՝ տարին չորային է լինելու․ Սևանից ջուր կվերցնեն: «Կտեսնենք` Սևանից ինչքան ջուր բաց կթողնեն․ չենք կարող կանխել այն գործընթացը, որ ջուր բաց չթողնեն, քանի որ ջրամբարները դատարկ են»,-ասաց բանախոսը: