26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս տարբերել բարձրորակ շոկոլադը ցածրորակից /տեսանյութ/

«Մեր օրերում իսկական, բարձրորակ շոկոլադ գնելը խնդիր է դարձել։
Հաճախ կակաոյի փոխարեն կակաոյի փոշի է գործածվում կամ բարձրարժեք յուղը փոխարինվում է ցածրորակ և ավելի էժան յուղով, մասնավորապես՝ արմավենու յուղով․ մակնշման վրա տեղեկատվություն կա այս մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը՝  ընդգծելով՝ հաճախ ինքներս ուշադրություն չենք դարձնում մակնշմանը։
«Հաշվի առնելով, որ կակաոյի յուղը ունի հալման ցածր աստիճան, այն պետք է ընդամենը պահել ձեռքի ափի մեջ, եթե արագ հալչում է, գործ ունենք կակաոյի յուղի հետ, եթե չի հալչում, նշանակում է՝ արմավենու յուղ է պարունակում:
Կարող եք տնային պայմաններում շոկոլադե սալիկից մեկ կտոր կոտրել, գցել կաթի մեջ։ Բարձրորակ սալիկը պետք է անմիջապես սուզվի, իջնի հատակը, իսկ ցածրորակը կարող է լողալ կաթի մեջ»,-ասաց իպոյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ