26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քրեական գործեր` քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների և ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ Աբովյան և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպես, ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Մ. Խ.-ն հաղորդում է տվել, որ 20.02.2018թ.-ին նույն քրեակատարողական հիմնարկում իր և մյուս դատապարտյալների միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են նշված բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել իր նկատմամբ, պատճառել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Հատուկ քննչական ծառայությունում մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 15.03.2018թ.-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տվյալ օրվա հերթապահ խմբում ընդգրկված աշխատակիցներն առանց որևէ պատճառի հայհոյել և ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ն. Կ.-ի հաղորդման հիման վրա: Նա հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 17.03.2018թ.-ին ցանկացել են իրեն բերման ենթարկել ոստիկանություն, սակայն ինքը չի ցանկացել ենթարկվել ոստիկանների պահանջին, որից հետո վերջիններս ոստիկանական ավտոմեքենայի մեջ, ապա նաև` ոստիկանության Մաշտոցի բաժնում հայհոյանքներ են տվել իրեն և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ