26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան ուզում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները գողանալ. ահազանգ (տեսանյութ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման » ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Միլենա  Մանվելյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին բարձրաձայնեցին  «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված խնդիրը:

Ըստ նրանց՝ այն, որ Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը,  ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցելվու մտավախություն ու վտանգներ է առաջացնում: «Տենդեր է եղել, և այն շահել է ռուս-թուրքական կոնսորցիումը, մենք խիստ անհանգստացանք այդ հայտարարությունից, և քանի որ մենք ՀԿ-ների դաշինք ունենք, որը բավական երկար տարիներ պայքարում է Թուրքիայի տարբեր հավակնությունների դեմ միջազգային ասպարեզում, գտանք, որ ճիշտ կլինի, որ մենք էլ մեր ձայնը բարձրացնենք:

Ուրախացանք, որ Արդարադատության նախարարությունն էլ հայտարարեց, որ անընդունելի է: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ այդ գործընթացը սկսվել է»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ այստեղ անհանգստացնող է այն, որ բավական շատ անձնական տվյալներ են հաղորդվում վիզա տրամադրելու ժամանակ, և ամբողջ բացահայտվածը վերցնել ու Թուրքիային հաղորդել չի կարելի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ