02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեսին 2018թ. աշխարհի առաջնության ֆավորիտների թվում չի նշել Արգենտինային

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2018թ. աշխարհի առաջնության ֆավորիտների թվում չի նշել Արգենտինայի հավաքականին:

«Ֆավորիտներն են Բրազիլիան, Գերմանիան կամ Իսպանիան: Այս երեք թիմերը լավագույններն են, բայց կան նաեւ այլ թիմեր, որոնք կարող են հաղթել: Հեշտ հանդիպումներ չեն լինի:

Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի երեք եզրափակիչներից հետո՝ Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եւ Ամերիկայի գավաթի խաղարկության նախորդ երկու եզրափակիչները: Հույս ունեմ՝ այս անգամ էլ կունենանք հրաշալի պահեր, բայց վերջնամասն ավելի ուրախ կլինի:

Առանձնահատուկ խաղ կլինի, եթե եզրափակիչ հասնեն Արգենտինան ու Իսպանիան: Ընկերներ ունեմ Իսպանիայի հավաքականում: Հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց այս անգամ կհաղթի Արգենտինան»,- Մեսիի խոսքը մեջբերում է AS-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ