Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը
Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը։ Դա տեղի է ունեցել «Բելենենսեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում, որում «Պորտուն» հաղթել է 2։0 հաշվով։
36-ամյա դարպասապահը 725 հանդիպում անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 167 անգամ դաշտ է դուրս եկել Իսպանիայի ազգային հանաքականի մարզաշապիկով, իսկ «Պորտուի» կազմում հանդես է եկել 108 անգամ։