Քրիստոսը հնարավորություն է տալիս
Մարդիկ ծաղրում էին խաչված Քրիստոսին, երբ Նա խաչի վրա ցույց տվեց Իր սերը հենց այդ մարդկանց հանդեպ։ Չէ՞ որ, եթե Նա իջներ խաչից, «փրկեր Ինքն Իրեն», մի՞թե ինչ որ մեկը կկարողանար կանգնել Տիրոջ փառքի առաջ…
Սակայն Տերը խաչվեց, մեռավ ու հարություն առավ՝ շատերիս տալով հնարավորություն ոչ թե պարզապես ապրելու, այլ՝ շտկելու մեղքը և արժանանալու փրկության։
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
Տեր Եսայի քահանա Արթենյան