26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլն էլ՝ Տիգրան Կարապետիչի ճանապարհով. Իրավունք

Այս օրերին, երբ հան­րության ուշադրու­թյան կենտրոնում ապրիլյան անմահ հերոս­ների անունները կրկին խնկարկելուն է ուղղված, իսկ քաղաքական գործըն­թացները մնացել են ստվերում, Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Ել­քից» անկախ, իր «Քաղա­քացիական պայմանա­գիր» կուսակցությունով որոշել է «Իմ քայլը» նշանաբանով քայլ առ քայլ Գյումրիից մինչեւ Երեւան մոտենալ Ազատության հրապարակին ու հանրահավաք անցկացնել, որի նպա­տակն է իշխանափոխությունը: Ուշագրավ է, որ Ն. Փաշինյանին այլ քաղաքական ու­ժեր ոչ միանում են, ոչ էլ լուրջ ընդունում այդ նախաձեռնությունը: Ավելին՝ իր քա­ղաքական կնքահայր կուսակցությունից՝ ՀԱԿ-ից, դեռ մի բան էլ սոցցանցերում ծաղրում են: Նրանցից մեկը նշել է.

«Նիկոլ Փաշինյանը, որը իշխանական հաճախորդ­ներին բնորոշ ոճի մեջ իր ընդդիմախոսներին մեղադրում էր «ժողովրդին քաղաքի փողոցներով էքսկուրսիա տանելու» մեջ, հիմա որոշել է ժողովրդին էքսկուրսիա տա­նել Հայաստանի քաղաքներով: Էս տեսակ հանճարեղ միտք, մեկ էլ Տիգրան Կարապետիչի մտքով էր անցել, բայց նա ժողովրդին գոնե Սեւան էր տանում»:

Ինչեւէ, այս ֆոնին ճիշտ տեղին է հիշել թումանյանական հեքիաթը. «Մինչեւ նրանք մեկ-երկու-երեք-չորս, Բարեկենդա­նը մեկ- երկու, մեկ- երկու կկլորի տարին, կտեսնենք, որ հրեն նորից մեր կողմերովն է անցնում, ու միամիտ մարդ ու կնկա վեճի առիթը դառնում…»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ