01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամեն ինչ լավ է, ամուր հողի վրա ենք հիմա. ապրիլյան պատերազմի մասնակից

«Նստվածք կա ներսումս, որը երբեք չի մոռացվում, չգիտեմ՝ սրտիս է էլի, չի ստացվում մոռանալ այդ օրերը»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ապրիլյան դեպքերը նկարագրեց վիրավոր զինծառայող Հովհաննես Պողոսյանը, ով այժմ բուժվում է նորաբաց վերականգնողական կենտրոնում:

Հովհաննեսը վերհիշեց, որ գիշերն են պայթյունի ձայն լսել, որից հետո էլ սկսվել են հիմնական գործողությունները: «2-ի մոտերն էր, պայթյունի ձայն լսեցի, իջա առաջին հարկ, առավոտը լուսացավ, եկանք պոստեր: Վիրավորվեցի, կապեցինք, բայց դեռ խաղաղ էր: Բարձրացա, հետո խփեցին: 

Հիմա լավ եմ, քիչ-քիչ առաջ եմ գնում»:

Ըստ Հովհաննեսի՝ ապրիլյան պատերազմը հնարավորություն տվեց, որ սխալները շտկենք, հիմա բանակն ավելի ամուր է կանգնած: «Ամեն ինչ լավ է, ամուր հողի վրա ենք հիմա»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ