15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այդ իշխանափոխությունն առանց դեմքերի փոփոխության է տեղի ունենում»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլին տապալվեցին Ադրբեջանի ցանկությունները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ներկայումս Արցախի հարցի վերաբերյալ խոսելիս կարևոր է ընգծել նախագահ Բակո Սահականի այցը Վաշինգտոն, այդ հրավերն ազդակ էր, որը լսելի է եղել նաև Ռուսաստանի կողմից: «Բացվել է նոր մի հնարավորությունների դաշտ, և այդ հնարավորություններից պետք  է օգտվել այնքանով, որքանով կարողանում ես, մի քիչ ավել նույնիսկ, ոչ մադրիդյան սկզբունքներն են փոխվել, ոչ էլ հիմնախնդիրը»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչպիսին կարող է լինելերկու երկներում էլ ընտրությունների ազդեցությունը հարցի վրա, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Այդ իշխանափոխությունն առանց դեմքերի փոփոխության է տեղի ունենում, նախանշաններն այդպիսին են, և այդ առումով Ալիևը օր առաջ կանխեց հնարավոր զարգացումները, որոնք կարող էին սպառնալ իր իշխանության գալուն, որ  քաղաքական հարցերով ձերբակալումները կուժեղանային, կշատանային:

Հայաստանում ունենալու ենք, կարծում եմ, սահմանադրական առումով առնվազն նոր համակարգ, բայց 10 անգամ կարող եմ կրկնել, որ ունենալու ենք այն, ինչին կարողանալու է հասնել քաղաքացիական հասարակությունը, առնվազն իշխանություններին թույլ չտալ դուրս գալ այն գրավոր պայմանագրերից, որ կան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ