26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմից հետո 8 քրեական գործ հարուցվեց․ ովքե՞ր էին թերացումների մեղավորները

Այսօր լրագրողների հետ    հանդիպման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին,  հիշեցրեց՝ 8 քրեական գործ հարուցվեց, բայց միայն 2 հոգի են իրենց մեղավոր են ճանաչել:

«Բայց, եթե դիտարկում ենք, թե բարձրագույն հրամանատարական կազմում ինչ փոփոխություններ են եղել, ով է պատասխանատվության ենթարկվել, ապա տեսնում ենք, որ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց կատարվածի համար
Ավելին՝ որևէ մեկը հարկ չհամարեց նաև սեփական պատասխանատվության մասին խոսելու, թեպետ թերացումներն ու բացթողումներն ընդունվեցին ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա:
Սաքունցը նշեց՝ իրենք ուսումնասիրություններ են արել․ պարզվում է ՝ մեծ մասամբ, զոհերը սոցիալապես անապահով ընտանիքներից էին, բայց նույնիսկ այս հարցը տարրական ուշադրության չարժանացավ:
Ըստ Սաքունցի՝ ստացվում է՝ ով աղքատ է և զրկված կրթություն ստանալու հնարավորությունից, պետք է ծառայի, իսկ ով հարուստ է և վճարունակ՝ ուսման վարձր հետ կապված, պետք է չծառայի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ