27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս տարբերել կապույտ հազն ու գրիպը

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կապույտ հազի հետևանքների մասին։ Նա նշեց՝ կապույտ հազի արդյունքում արձանագրվել են ուղեղային թաղանթի բորբոքումներ, թոքաբորբեր, և հիմնականում որպես տարիքային թիրախային խումբ դիտարկվում է մինչև երկու տարեկանը:

Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային ընթացքով և յուրահատուկ ջղաձգային հազի նոպաներով։ 

«Նման դեպքերը բացառելու համար Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստել երեխաներին։ Չպատվաստված երեխան նաև վարակի տարածման աղբյուր է։
Այս պահին երեսուն կպույտ հազով հիվանդ կա, որոնց մեծ մասը չպատվաստված երեխաներ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ կապույտ հազի ախտանիշները շատ նման են գրիպի հարուցիչին, բայց պետք է կարողանալ դրանք տարբերակել․ կապույտ հազի պարագայում հազը գնալով խորանում է, ուստի պարագայում պահանջվում է հոսպիտալացում և երկարատև բուժում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ