”Քաղաքական երկերեսանություն արեցին”
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Որոտան ՀԷԿ-ի վաճառքի մասին, նշեց, որ գործարքը ոչ մի բանով աչքի չի ընկել: ”Սա աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն է, թող աշխատի: Ինչի պիտի այս էնէրգետիկ վերջին հզորությունը տայինք օտարներին: Թող չվիրավորվեն ամերիկացիներն ու ռուսները, բայց ինչու ենք տվել, դա մեզ պետք է որպես երկրի”,-ասաց Բագրատյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՛՛Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր՛՛ փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան ՛՛Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ՛՛ եւ ՛՛Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի՛՛ ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:
Բագրատյանի խոսքով` այս ամերիկյան ընկերությունը ԱՄՆ-ում ինչ-որ հազարերորդ մի ընկերություն է: ”Իրանք դրանց են գտել, դրանց են գտել, ինչ ասեմ: Ես վախենամ, որ նրանք կվերավաճառեն ռուսներին կամ թուրքերին ու կգնան, քանի որ իրենք ստրատեգիական ինվեստոր չեն”:
Նախկին վարչապետը կարծում է, որ կառավարությունը վախենւոմ էր, որ սա էլ ՌԴ-ը կցանկանար գնել և քաղաքական երկերեսանություն արեցին ու ստիպված վաճառեցին ամերիկյան ընկերության: