21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում էլի գները կբարձրանան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով` կառավարության ներկայացուցիչները տեղյակ չեն, թե ինչու է ռուբլին արժեզրկվել և այդ պատճառով էլ ապատեղեկտվության մեջ են գցում հասարակությանը:

”Մարդիկ տեղյակ չեն` ինչ է կատարավում, նախարարները աապատեղեկատվություն են տալիս, թե իբր տնտեսությունն աշխահում վատացել է, մեզ մոտ էլ է վատանում: Աշխարհում տնտեսությունը լավ է, յոթանասուն տոկոսում լավ է, երեսունում վատ է, ինչպես Հայաստանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը: նա վստահեցրեց, որ հատկապես Արևմուտքում է տնտեսության վիճակը լավացել, իսկ Ռուսաստանում տնտեսական աճը սպասված չորսի փոխարեն 1.5-1.9 տոկոս է:

Հարցին, թե արդյոք ռուբլու արժեզրկումը կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, Բագրատյանը պատասխանեց, որ կանդրադառնա, եթե մեր բանակերից մոտ մեկ ու կես միլիարդ դոլար վերցնեն: Բայց ըստ նրա` ամեն դեպքում ռուբլու արժեզրկումը կբերի որոշակի գնաճի Հայաստանում: ”Գնաճ կլինի Ռուսասատնում, բայց շատ մեզ ազցդեցություն չի ունենա մեզ վրա, էվոլյուցիոն վատացում եմ տեսնում”: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ