26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին պետք է շատ հստակ իր տեղը դնել. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի չէ, որ հերթական անգամ այլ երկրի ազգությամբ հայ քաղաքացուն արգելել են մտնել Ադրբեջան: Հիշեցնենք, որ օրեր առաջ ազգությամբ հայ, բայց Էստոնիայի քաղաքացուն արգելել էին մուտք գործել Ադրբեջան:

«Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ռասիստական ու ֆաշիստական էությունը: Փաստ է, որ դա գործողություն է , որը միտված է եղել ծագումով հայ, Եվրամիության անդամ երկրի քաղաքացու հետ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե ժոորդավարական արժեքներ դավանող, այլ հայատյած ֆաշիստական դրսևորում ունեցող երկրի հետ, Ադրբեջանը կառուցում է հայատյաց հասարակություն»,-ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ այստեղ անելիքներ ունեն եվրոպական կառույցները, էստոնացի մեր գործընկերները: «Այդ քայլը, որ արվել է այդ անձի նկատմամբ, նա ԵՄ անդամ երկրի քաղաքացի է, Եվրամիությունը, այդ ժողովրդավար կառույցը պետք է իր գնահատականը հնչեցնի, 21-րդ դարում դա անթույլատրելի արարք է, նման արաքների նկատմամբ լռությունը իրավունք  է վերապահում Ադրբեջանին նորից նույն կերպ վարվել:

Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք չեն պատրաստվում հետ նահանջ ապրել, իսկ ով գնում է մարդու իրավունքները ոտնահարման ճանապարհով, նրան պետք  է շատ հստակ իր տեղը դնել, իսկ դրա համար Եվրամիությունում հազար ու մի կառույց կան, գնդակն իրենց դաշտում է»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ