26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կասկածում ե՞ք նախագահի խոսքի վրա

Ի՞նչ եք պահանջելու Արցախի ներկայացուցչից։

Ցույցը, որը տեղի է ունենալու Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կոնկրետ ի՞նչ նպատակ ունի և ինչ պահանջով է։

Դեպքին անդրադարձել է անգամ Արցախի նախագահը ու համապատասխան ցուցումներ է տվել։ Իմ կարծիքով ոչ մեկ չի արդարացնել ոստիկանների գործողությունները ու ոչ մեկ էլ միտք չունի բռնի ուժը արդարացնելու։ Հիմա , երբ պետական մակարդակով արդեն անդրադարձել են այդ դեպքին իմաստը որն է շենքի դիմաց ցույց կազմակերպելը։

Կասկածում ե՞ք նախագահի խոսքի վրա։ Ուրեմն պետք է կասկածեք նաև Արցախի ներկայացուցչի խոսքի վրա։ Բայց միևնույնն է ստանալու եք նույն պատասխանները, միևնույնն է ներկայացուցիչը , եթե հանդիպի ձեզ հետ ասելու այն ինչ արդեն երկու օր է պտտվում է համացանցում, պետք է փոխանցի, որ դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն, որ արդեն կա նախագահի հրաման և այլն․․․

Անիմաստ ցույց անելու փոխարեն կարելիա ուժերը կենտրոնացնել, որպեսզի այդ հետաքննությունը ճիշտ կատարվի ու բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությանբ, նույնիսկ կարելի է մի քանի ոստիկանի աշխատանքից ազատել; որպեսզի մյուսների համար դաս լինի։ Թե չէ , եթե ցանկացան կոծկել, օրը 3 անգամ էլ , հաց ուտելուց հետո, հավաքավեք շենքի մոտ, միևնույնն է կանեն այնպես ինչպես իրենց սրտով է։

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ