Շաբաթ երեկոյան երիտասարդները կանցկացնեն կանթեղներով երթ (տեսանյութ)
Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդից, իսկ ավագ հինգշաբթին՝ վաղը, ամենալեցուն օրերից մեկն է եկեղեցու համար: Ժամը 9-ին օրն սկսվում է ժամերգությամբ, ապաշխարության կարգով է սկսվում, ապա պատարագ է կատարվում, ժամը 4-ին կլինի ոտնլվայի արարողությունն է: «Սրանով տերը խոնարհության, հեզության օրինակ ցույց տվեց մարդկությանը, քարոզ ու խորհուրդ կար սրա մեջ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ եւ ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ երիտասարդներն էլ պատրաստվում են կանթեղներով երթին, որը լինելու է շաբաթ երեկոյան՝ ճրագալույցի պարատագից հետո՝ ժամը 20:00-ին: Նվազագույնը 1000 երիտասարդ է մասնակցում երթին, նման կերպ երիտասարդները հարության ավետիսն են փոխանցում հանրությանը:
«Արդեն 5 տարի է, որ այս միջոցառումն իրականացվում է, որին միանում են տարբեր ՀԿ-ների ու բուհերի երիտասարդներ, որպեսզի Քրիստոսի հարության ավետիսը փոխանցվի»,-նշեց Հասմիկ Միրզոյանը:
«Գորգի վրա կլինի 600 հոգանոց խաչ, ամեն տարի տարբեր տեսակի խաչեր ենք կազմում, այս տարի կպատկերվի հինգ թևանի Գեղադրդավանքի խաչերից մեկը»,-նկատեց նա:
Քահանան հավելեց, որ զատկական սեղան հետ կապված՝ կարմիր ներկված ձուն է լարտադիր, ձվի կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, բանջարեղեն, ձուկ են լինում նաև, սակայն կարևորը հոգևոր վիճակն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: