18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լրագրողը ԱԱԾ-ում հերքել է

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել.

“168 ժամ” թերթի հունվարի 28-29-ի համարում Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում” վերնագրով հոդվածում անդրադառնալով տխրահռչակ ահաբեկիչ Դոկու Ումարովի կոչին, թե անհրաժեշտ է Սոչիի օլիմպիադան ձախողել, նյութի հեղինակ Ավետիս Բաբաջանյանը հայտարարել է. “Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ”:

Բնականաբար, այս հրապարակումը չէր կարող ուշադրության չարժանանալ անվտանգության մարմինների կողմից եւ Ավետիս Բաբաջանյանը հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն: Հոդվածի, մասնավորապես “իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ…” դարձվածքի վերաբերյալ տվեց հետեւյալ գրավոր բացատրությունը. “Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որեւէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որեւէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել”:

Այս բացատրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ Բաբաջանյանի “հոդվածը” ոչ միայն կեղծագրություն է, այլեւ լրագրողական լրջմտության ու տարրական պատասխանատվության բացակայության արդյունք: Այն պարզապես, անհիմն ենթադրությունների, անգիտակից շարադրանք է: Լրագրողը չի ջանացել մտածել մարդկանց մասին, որոնք կարդալու են այդ չարագուշակ մտարկումները: Ի դեպ, դրա մասին չի մտածել նաեւ թերթի խմբագիրը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ