Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Ծառայությանաճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայորՏիգրան Հակոբյանը ս/թ մարտի23-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Դավիթ Պողոսյանը ս/թ մարտի26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Կարապետյանըս/թ մարտի26-ից նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Պավել Գրիգորյանըս/թ մարտի27-ից նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:
Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը ս/թ մարտի27-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պետի պաշտոնին:
Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետՀրանտ Աբազյանըս/թ մարտի27-ից փոխադրման կարգովնշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի պաշտոնին: