Թատրոնը ամեն քայլափոխի ստորացվում է. թատերական գործիչները զայրացած են/տեսանյութ/
«Չկարողացանք երեկվա թատրոնը բերել այսօր, որովհետև չպահեցինք այն տեսակը, որը այսօրվա թատրոնը կարող էր մատուցել աշխարհին: Երեկվա թատրոնի կարևոր դեմքերից մեկն էլ կողքս նստած է՝ Նիկոլայ Ծատուրյանը,սակայն մակարդակը շատ է իջել»,-այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դերասան Լևոն Հարությունյանը:
Դերասանի խոսքով թատրոնը ստորացվում է ամեն քայլափոխի:
«Ես ինձ համարում եմ նաև այսօրվա մեջ գործող ռեժիսոր: Այսօր էլ կան առկայծումներ, բայց ցավոք սրտի շկոլա չունենք: Այսօր, ով ասես ռեժիսոր է, ով ասես դերասան է, ֆայլաբազար է դարձել»,-նկատեց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Թատրոնի գործիչները բողոքում են ընդհանուր անտարբերությունից: Լևոն Հարությունյանի խոսքով՝ պետությունը թատրոնի վրա պլան է դնում:
Նիկոլայ Ծատուրյանը ասում է. «Մեռա ասելով, որ թատրոնի մասին օրենք չկա: Թատրոնը պետության համար բեռ է: Ասում են՝ Երևանում 9 թատրոնը շատ է»:
Թատերական գործիչները զայրացած են ու խոսելու ժամանակ պարբերաբար զայրանում են:
Մանրամասները՝ տեսանյութում: