Պատերազմից փախած ադրբեջանցի գեներալը պատասխանում է Մովսես Հակոբյանին
Պատերազմից փախած ադրբեջանցի գեներալը պատասխանում է Մովսես Հակոբյանին․
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը ի պատասխան Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարության, հայտնել է, որ երբ իրենց բանակը որոշի ռազմական օպերացիա սկսել Հայաստանի դեմ, ապա դա կհանգեցնի հայկական բանակի լիակատար պարտության:
Փոխնախարարը նաև փորձել է ներկայացնել իբր անպարտելի ադրբեջանական բանակին, սակայն երևի ժամանակին պատերազմի դաշտում մահացած զինվորների դիակների տակ պախկվելով դեպի Բաքու փախչելը ազդել է հիշողության վրա ու նա պատահաբար մոռացել է հայկական բանակի ու զինվորների կողմից, ամբողջ պատմության ընթացքում, ստացած պատասխաները ու պատժից գործողությունները։
Փոխնախարարը նաև չի հիշում, որ արդեն մոտ 30 տարի իր երկրի իշխանությունը ամեն օր խոստանում է գրավել Ղարաբաղը ու ինչ ոչ նաև Երևանը։ Ու այդքան անիմաստ հեքիաթներ լսելուց հետո նա Հակոբյանի մեղադրում է հեքիաթ պատմելու մեջ։
Գեներալ-լեյտենանտ փոխնախարարը նաև կարող է իր ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովից մի քանի ճշտումներ կատարի պատերազմի մասին ու ստիպի , որ Հասանովի պատմի, թե Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ներկայիս նախարարը զորքին թողել էր և Վիլիսով փախնում էր պատերազմի դաշտից, կոնկրետ ի՞նչ ուղղությամբ էր փախնում ու ի՞նչ նպատակով։
Քերեմ Վելիևը նաև անդրադարձել է 80-ականների զենքերիով հայկական բանակի կռվելուն։ Կարելի է նրան խորհուրդ տալ, որ նման արտահայտություն կարող է անել բանակի հետ կապ չունեցող մեկը, իսկ ինքը չնայած բանակի հետ կապ չունի ու գեներալի ուսադիրները նվեր է ստացել միայն նրա համար, որ ժամանակին կարողացել է փախնել մարտի դաշտից, հնարավորություն ունի ստուգել իր բանակի զինանոցը ու գրի առնի, թե կոնկրետ որ թվականների զենքեր են առկա ադրբեջանական զինանոցում։ Թող գրի առնի կոնկրետ այն զենքերը, որոնք օգտագործելու թույլտվություն ունեն և օգտագործում են։