27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ».քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով մայրաքաղաքի զբոսայգիների և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու պահպանման հարցերին, աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է վարձակալների հետ համագործակցված բարեկարգել ու պատշաճ տեսքի բերել Սարյանի  պուրակի տարածքը, Կոնսերվատորիայի հարակից այգին, ինչպես նաև Օղակաձև զբոսայգին:

«Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հստակ պարտավորություններ ունի համայնքի նկատմամբ ու պետք է պատշաճ իրականացնի դրանք: Հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները ևս պայմանագրային պարտավորություններ են, որոնք ենթակա են պարտադիր կատարման: Ըստ այդմ, նախազգուշացրեք ու հետևեք, որ նրանցից յուրաքանչյուրը կատարի ստանձնած պարտականությունները, ընդ որում, խստորեն վերահսկեք, որ տվյալ աշխատանքներն իրականացվեն պատշաճ, որակով ու սահմանված ժամկետներում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ