09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Պատահար Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ

Մարտի 23-ին՝ ժամը 23:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 35 ND 335 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Վ. Ա.), «Opel Astra G» մակնիշի 35 CL 039 (վարորդ՝ 1987 թ. ծնված Գ. Գ.) և «Mercedes E320» մակնիշի 88 TT 885 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ղ. Օ.), ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ղ. Օ.-ը և «Opel Astra G» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1992 թ. ծնված Հ. և 1996 թ. ծնված Ա. Բ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ