04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ. առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ Մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017 թվականների ընթացքում  «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից  իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով։  Ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով եւ առանձնացվել առանձին վարույթում։

Իրականացված քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահի և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու, պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, 2016-2017 թվականների ընթացքում ապօրինի հատվել են 68 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.243.000 դրամի վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին և ինժեներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ