Սերժ Սարգսյանից պահանջում է որդու արյունը. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ի մոտ /տեսանյութ/ֆոտո/
Նախագահական նստավայրի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում Գյումրիում սպանված Արտյոմ Ադալարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան: Նա այստեղ է՝ նախագահից պահանջելու, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերականգնի խեղաթյուրված արդարադատությունը: Ռուզաննա Ադալարյանին աջակցում են իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ ունեն պաստառներ: Սկզբում ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել հենց շենքի մոտ, խորհուրդ տվեցին անցնել դիմացի մայթ, սակայն նա պնդեց՝ քաղաքացի է, իրավունք ունի պաստառով անցնել, ապա կհատի փողոցն ու ակցիան կշարունակի դիմացի մայթում:
Մոտ 15 րոպե թեժ վեճ էր ոստիկանների ու կնոջ միջև, նա բղավում էր. «Եկել եմ՝ Սերժ Սարգսյանին ասեմ, որ ոստիկաններն իրենց տան մեջ սպանում են երիտասարդներին»:
https://www.youtube.com/watch?v=pfHbca56yqo&feature=youtu.be
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը նշեց, որ քաղաքացին իրավունք ունի բացած պաստառով անցնելու նախագահական նստավայրի մոտով:
Արդեն դիմացի մայթին շարունակվող ակցիայի ժամանակ նա հայտարարեց, որ ինքը արդեն երկար տարիներ ՀՀկ անդամ է, հպարտությամբ է ընտրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այսօր համոզվել է, որ ոճրագործ ռեժիմի հետ է առնչվում և բերել է հետ վերադարձնելու իր կուսակցական տոմսը:
Ռուզաննա Ադալարյանը պատռեց այդ տոմսն ու շպրտեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց: