Զգույշ, կոշիկից վեր մի դատիր
«Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին»: Ժողովրդական իմաստուն այս խոսքը միշտ պետք է հնչի մեր ականջներում, որպեսզի խոսենք մի բանից, ինչից հասկանում ենք: Երբեմն մենք մեզ իրավունք ենք վերապահում քննադատել մի երևույթ, որի ոչ մասնագետն ենք, ոչ էլ գիտակը: Այս առումով շատ ուսուցողական է այս փիլիսոփայական մանրապատումը:
Աթենացի հրապարակախոս և նկարիչ Ապելլեսն իր նկարներն ավարտելուց հետո ցուցադրում էր դրանք և թաքնված լսում մարդկանց կարծիքը: Մի կոշկակար անցնելով նկարի կողքով թերություն նկատեց կոշիկի պատկերման մեջ: Ապելլեսը դուրս եկավ վարագույրի ետևից և սկսեց ուղղումներ մտցնել կտավում: Ոգևորված կոշկակարը սկսեց հիմար խորհուրդներ տալ դեմքի և մարմնի
պատկերման վերաբերյալ, բայց Ապելլեսը կանգնեցրեց նրան.
– Բարեկա՛մ, կոշիկից վեր մի՛ դատիր…
Ծովիկ Դավթյան