Ով կմնա նոր կառավարությունում. Ժողովուրդ
Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Սարտիրոսյանը հարցին’իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց.
«Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի՝ ում առաջադրի, նա էլ կլինի»: Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն իրականացրել է, արժի՞, որ շարունակի, շա՞տ գործ է արվել, այս կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց.
«Գործերը բոլորը ներկայացվում են ժամանակի ընթացքում: Գործերը կատարվում են, եւ արդյունավետությունը կարող եք Դուք գնահատել: ժողովուրդը պետք է գնահատի: Գիտեք, պարտադիր չի՝ մեկը գա, մի բան անի, ուրիշը գա՝ ուրիշ բան անի, երրորդը գա՝ ուրիշ բան: Գործերը շարունակական են»: Իսկ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Մարտիրոսյանի կարծիքով՝ արդյո՞ք ինքը կլինի այդ կառավարությունում, նախարարը նշեց. «Ինչպես կուսակցությունը որոշի»:
Մարտիրոսյանն անգամ չցանկացավ բարձրաձայնել իր ցանկության մասին՝ ուզո՞ւմ է մնալ նախարարի պաշտոնում, թե՛ ոչ, այլ այս դեպքում նույնպես վկայակոչեց կուսակցության որոշումը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: