Դատախազները «փախան». Սեֆիլյանի կինն ու որդին լուռ հեռացան/տեսանյութ/
«Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը զայրացրեց նրա համակիրներին ու ընկերներին:
Սեֆիլյանի համակիրները փորձեցին փակել մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Հակոբ Ենոքյանի մեքենայի ճանապարհը: Հայհոյանքներ և անեծքներ հնչեցին:
Դատախազները իրավապահ մարմինների միջամտությամբ պարզապես «փախան» , իսկ հավաքվածները փորձեցին փակել դատարան մտնող մեքենաների ճանապարհը:
Նշենք, որ կատարվածին հետևում էին նաև Ժիրայր Սեֆիլյանի կինը և որդին: Նանոր Սեֆիլյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Նա և որդին լուռ հեռացան:
Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում։