27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կալանավորները 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» են հափշտակել՝ ներկայացնելով «Գազպրոմը» . Ժողովուրդ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շա­րունակ բարձիթողի վիճակը դարձել է լր­ջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քա­ղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատի­ժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը:

Ընդ որում, գլխավոր հերոսները նախկի­նում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Ապւսր- տւսկ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, որոնք այս անգամ էլ «Օազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատա­կիցների անվան տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռախոսով 15 միլիոն 390 հազար դրամի հափշտակություն են կատարել:

Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առա­ջադրվել այն բանի համար, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քննությամբ չպարզված անձանց հետ 2016թ. դեկտեմբերի 6-ին զանգահարել է «Արմտելեկոմ» ԱՊԸ, ներ­կայացել որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 15 միլիոն 390 հազար դրամ արժողու­թյամբ 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսներ, որոնց դի­մաց ընկերությանը վճարում չի կատարել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ