05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» հնարավորություն են տալիս Փաշինյանին

«Պառակտման մասին հիմա որևէ խոսք չի գնում ընդհանրապես: Խոսքը գնում է կուսակցություններին հնարավորություն տալու մասին, որ եթե կուսակցությունն ունի ինչ-որ գործողություն, որը ցանկանում է առանձին անել, այդ հնարավորությունը կա: Մեկը հավատում է, մյուսը չի հավատում, այսինքն՝ գործողությունների վերաբերյալ է կոնսեսուսի չլինելը, բայց պառակտում, չգիտեմ ինչ, նման հարց չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարւքյանը՝ պատասխանելով հարցին, թե այն, որ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունները միասնական որոշում չեն կարողանում կայացնել, արդյոք կբերի պառակտման:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ «Ելքը» որոշել է պայքարել, սակայն միասնական որոշում, թե ինչպես դա անել, չի հաջողվում կայացնել: Այսօրվա նիստը հենց այս թեմայի վերաբերյալ էր:

«Երեք տարբերակների մեջ էլ կան փողոցային պայքարի կոմպոնենտներ, երեք կուսակցություն, երեք ճանապարհային քարտեզ կա, բայց այդ երեք քարտեզները չեն գալիս մեկ քարտեզ դառնում, չի դառնում այնպես, որ մեկ ծրագիր լինի, որովեհտև մի մասը մի գործողության հետ է խնդիր տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի: Հետևաբար քանի որ որոշում միասնական տեղի չի ունենում և ձգձգվում է,  թեև այս պահին քննարկումներն ամեն դեպքում շարունակվում են, նաև կուսկցությունները հնարվորություն ունեն առանձին որոշում կայացնելու: Որևէ մեկը չի պատրաստվում որևէ մեկի ձեռքը բռնել և որևէ բան թույլ չտալ»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե համաձայն է, որ փողոցային պայքարը հիասթափության կտանի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ եթե ժամանակին ասել ենք, որ մարդկանց չի կարելի տանել հերթական պարտության, չի կարելի կրկնել 20-25 տարվա ընդդիմության կողմից թույլ տրված սխալները, որի մասին բոլորս ենք խոսել և բոլորս փորձել ենք և ուրիշների սխալների վրա սովորել, և մեր սխալների վրա սովորել, ես այդ համոզմանն եմ, որ չի կարելի, բայց եթե ուժերից մեկն ունի մի ծարգիր, որը չի տանում հիասթափության, ես չեմ ուզում դրա հնարավորությունը սահմանափակել: Մարդիկ կան, հավատում են ինչ-որ բաների, որոնց մյուսները չեն հավատում, հետևաբար մյուսները ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են, և նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ