Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Իգիթյանը՝ Փոստանջյանին
«Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,-այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, ասել էլ է ՀՀԿ խմբակցության անդամ լեւոն Իգիթյանը:
«Ես ուզում եմ հասկանալ՝ ավագանին քաղաքակա՞ն ինստիտուտ է: Մեզ անընդհատ ուղղորդում են դեպի քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ դա համարում եմ իմ առավելությունը: Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,- ասել է Լեւոն Իգիթյանը:
Դիմելով «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Իգիթյանն նշել է . «Տիկինը եղել է երկու անգամ պատգամավոր ԱԺ-ում: Այդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզնից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ: Ես ուզում եմ հասկանալ, թե դրա դիմաց ինչ է ստացել այս երկիրը, այս հողը: Հիմա այնտեղ հաջողություն չեղավ, որոշեցին հիմա էլ քաղաքը թիրախ դարձնել:
Այդ մարդն իրավունք է վերապահում մի օր մեզ դատի է տալիս, ասում է՝ ձեզ կնստացնեն, գնահատականներ է տալիս: Ափռ-ցփռ իրեն թույլ է տալիս վիրավորանքներ քաղաքապետի ու ամեն մեկիս նկատմամբ: Եղբայր, ես կենսագրություն ունեմ, դրա տերն եմ եւ շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքը երկրիս եմ ծառայել: Դեռ ոչ մի բան չարած երկրի համար, կատեգորիկ գնահատականները, թե ես էսպես եմ համարում: Տո դու ո՞վ ես: Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս: Դու ոնց ես ինձ դատի տալիս», մասնավորապես ասել է Իգիթյանը: