05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Փոխելու ենք» քաղաքացիական նախաձեռնության երթ կանի

Երթին միանալու կոչ

Հարգելի քաղաքացի,

 Ս․թ․ մարտի 24-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքում կկայանա «Փոխելու ենք» քաղաքացիական նախաձեռնության երթը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով։

 Ս․ Սարգսյանի 10-ամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հետընթաց է ապրել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Նրա իշխանության հարատևումը սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը և շարունակաբար արգելակելում է մեր պետության ու ժողովրդի զարգացումը։

 «Փոխելու ենք» շարժումը, որը միավորել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների և այլ քաղաքացիների, կոչ է անում քեզ միանալ երթին։ Երթի նպատակն է իրազեկել հանրությանը Ս․ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հետևանքների վերաբերյալ և հորդորել դուրս գալ փողոց՝ բողոք արտահայտելու բռնապետական համակարգի դեմ։  Երթը կմեկնարկի 14:30-ին Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ։

 Դարձի՛ր փոփոխության մասնակից։

 Հարգանքներով,

«Փոխելու ենք» շարժում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ