Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշել է ծննդյան տարեդարձը. նա խոսել է անցյալից և երազանքներից
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ`մարտի 16-ին նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների , հարազատ մարդկանց, երկրպագուների նաև իր հեղինակային «Առողջ ապրելակերպ» նախագծի մասնագետների հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր:
Դերասանուհու համար ընկերները անակնկալներ են կազմակերպել, իսկ օրը հեքիաթային և անմոռանալի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ է տարել նրա մենեջեր Հերմինե Մարտիրոսյանը:
Դերասանուհու համար անակնկալ է եղել նաև կեսգիշերին համակուրսեցիների շնորհավորանքը: Արտերկրում բնակվող երկրպագուներից մեկն էլ շքեղ ծաղկեփունջ է ուղարկեԼ;
Նաիրա Մովսիսյանը նշել է իր ծննդյան խորհրդանշական 30-րդ տարեդարձը: Ի տարբերություն շատ կանանց, նա տարիքից չի վախենում, ասում է` ընդամենը 20 տարեկան է:
«30–ամյակս ինձ համար ազդարարում է վերածննդի սկիզբ, որովհետև ես 10 տարի սպասել եմ 30–ամյակիս։ Ես չեմ վախենում տարիքից, որովհետև այն, ինչ ուզում էի ունենալ մինչև 30 տարեկան, ունեցա։ Դա ասում եմ վստահ և 2 ոտքերիս ամուր կանգնած:Ես ուզում էի մինչև 30 տարեկան մեքենա և իմ ուզած տունն ունենալ, ունեցա, 2014–ին երազանքս երեխա ունենալն էր, ունեցա։ 30–ում էլ ի՞նչ պիտի ուզեմ, բացի ընտանիքից։ Նախորդ 10–ամյակի երազանքներիս մեջ ընտանիք ունենալն էլ էր մտնում, դրա համար հասցրեցի նաև դա ունենալ: 30–ում ինձ խորապես կարող է հուզել միայն ընտանիք ունենալու փաստը»:
Նաիրա Մովսիսյանի կողքին իր համար ամենաթանկ մարդիկ էին` մայրը և 2 տարեկան դուստրը: Նորաձևությանը միշտ հետևող դերասանուհին դստեր համար նույն զգեստից էր պատվիրել, ինչ կրում էր ինքը:
Տորթի մոմերը փչելիս էլ Նաիրան հենց այս մասին է երազանք մտապահել։ «Ինձ համար ամբողջ կյանքում առաջնայինը եղել է ընտանիքը։ Կինն ունի առաքելություն` լինել կատարյալ կին և երեխաների համար կատարյալ մայր։ Ես դեռ մի երեխա ունեմ, բայց ուզում եմ էլի բալիկներ ունենալ»,– նշել է դերասանուհին: