27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը համարում է հոգու պարտք

Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար  Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվել է.

«Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։  Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։

Թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։

Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել էր, որ այդ գրառումները ինքը չի կատարել և իր էջը կոտրել են։ Այս պահին նրա էջը դարձյալ արգելափակված է։

Թուրքական աղբյուրը նշում է, որ նախկինում ևս Ուղուրլուն քրդերի մասին սկանդալային գրառումներ է կատարել, ինչի պատճառով նրա էջն արգելափակվել է։

Նախկինում էլ Ուղուրլուն աչքի է ընկել քրդերի դեմ ուղղված ազգայնական բովանդակությամբ գրառումներով։ Դրանցից մեկը եղել է հետևյալը.  

«Առաջ ինչպես Նուսայբինում էր, այնպես էլ հիմա քրդերին մեկ առ մեկ սպանելու ենք ու հետո՝ վառելու»:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ