05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է․ Թուրքիայի վարչապետ

Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։

Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ։ 
Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպումներ է ունենալու այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ