«Սասնա ծռերի» գործով դատավորը ըմբոստացավ և զոհաբերվեց. հաջորդիվ ի՞նչ է սպասվում/տեսանյութ/
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով դատավոր Արթուր Օհանյանը դադարեցրել է լիազորությունները:«Սասնա ծռերի» գործով դատավորը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ գործը ըստ էության դառնում է ցմահ դատավարություն, քանի որ դատաքննությունը սկսվելու է սկզբից:
«Չի բացառվում, որ վատառողջ լինի, սակայն կարծում եմ այդ ձևի ծանր վատառողջ չէ, որ այդ հիմքով ՀՀ նախագահը իր լիազորությունները դադարացնի»,-նկատեց փաստաբանը:
Փաստաբանը իրողությունը մեկնաբանելով նշում է.«Ակնհայտ է, որ «Սասնա Ծռերի» գործով, եթե մի քիչ բարեխիղճ անձ լինես, չես կարող այս քաղաքական պատվերը կատարել:Պարզապես Արտուր Օհանյանը իսկապես բարձր պահեց իր մարդ լինելը և հեռացավ: Սա ակնհայտ է, որ հենց այս գործը չքննելու հետևանքով է նա հեռացել և չի ցանկացել մինչև վերջ քաղաքական որոշումը ավարտին հասցնել: Ես համոզված եմ, որ Արտուշ Գաբրիելյանն էլ չի կարողանա այս գործը մինչև վերջ` ավարտին հասցնել: Օհանյանը, իսկապես չկարողացավ անել այն, ինչ որ պետք է աներ: Եվ ինչ ունեցանք` այսօր նա նրա լիազորությունները դադարացրեց, սակայն ես ողջունում եմ և շատ ուրախ եմ: Կատարվածը հույս է ներշնչվում, որ իսկապես դատավորները սկսել են չկատարել քաղաքական որոշումներ, թեպետ ես նրան առողջություն եմ ցանկանում ու հուսով եմ որ կլինեն դատավորներ, որ քաղաքական որոշումներ չեն կայացնի և հաջորդը կուզեմ, որ Արթուր Օհանյանի կիսատ թողած գործը Արտուշ Գաբրիելյանը շարունակի և բոլորի նկատմամբ խափանման միջոցը վերացնի, քանի որ մեր պաշտպանյալները ապօրինի են կալանքի տակ: Ի վերջո մենք կունենաք անկախ դատավորներ, որոնք օրենքով են ղեկավարվում և քաղաքական որոշումներ չեն կայացնում»,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը:
Մանրամասները` տեսանյութում: